1. Grenakan.AM կայքում (այսուհետ՝ Կայք) ներկայացված ծառայություններից (այսուհետ՝ Ծառայություններ) կարելի է օգտվել միայն օգտագործման պայմանների ամբողջական և անվերապահ ընդունելու պարագայում։ Եթե սույն պայմաններից թեկուզև մեկը Ձեզ համար ընդունելի չէ, ապա Դուք չպետք է գրանցվեք և օգտվեք Կայքում ներկայացվող Ծառայություններից։
2. Կայքում ներկայացված ծառայությունները մատուցվում են Գրենական Էյ Էմ ՍՊԸ կողմից, որը հանդես է գալիս որպես կայքի միանձնյա շահագործող։
3. Կայքից օգտվելիս չի կարելի որևէ կերպ խեղաթյուրել կամ ձևափոխել Կայքի բովանդակությունը։ Դուք պարտավոր եք Ծառայություններից օգտվել այն տեսքով, ինչ տեսքով այն ներկայացվում է Ձեզ։
4. Յուրաքանչյուր օգտագործող միանձնյա պատասխանատու է Կայքի միջոցով փոխանցած ամբողջ տեղեկատվության բովանդակության օրինականության համար։ Կայքում Ձեր գրանցմամբ նույնականացվող բոլոր գործողությունները վերագրվում են Ձեզ և կարող են հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող պատասխանատվության։
5. Կայքում Ձեր գրանցումը պաշտպանված է գաղտնաբառով։ Դուք ամբողջությամբ պատասխանատվություն եք կրում Ձեր գաղտնաբառի անձեռնմխելիության և պահպանման համար։ Եթե դուք կարծում եք, որ Ձեր գաղտնաբառը հայտնի է 3-րդ անձանց, ապա անմիջապես պետք է փոխեք Ձեր գաղտնաբառը։ Կայքի ղեկավարությունը երբեք և ոչ մի ձևով, ներառյալ Էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ կարճ հաղորդագրությունների միջոցով
6. Կայքի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կայքից օգտվող բոլոր հաճախորդները օգտվում են Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով վերապահված բոլոր իրավունքներից։
7. Կայքից օգտվելիս հաճախորդների հաղորդած տվյալները մշակվում են համաձայն անձնական տվյալների գաղտնիության քաղաքականության։