1․ Grenakan.AM կայքում անձնական տվյալների մշակման քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով։

2․ Grenakan.AM կայքը շահագործվում է Գրենական Էյ Էմ ՍՊԸ կողմից, որը Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի տեսանկյունից հանդես է գալիս որպես Grenakan.AM կայքում ներմուծված անձնական տվյալներ մշակողը։
3․ Գրենական Էյ Էմ ՍՊԸ գաղտնիության քաղաքականության շրջանակներում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։
անձնական տվյալների մշակում` ավտոմատացված, տեխնիկական միջոցներ կիրառելու կամ առանց դրանց գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` անձնական տվյալները այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.
անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
տեղեկատվական համակարգ` տվյալների բազայում ներառված անձնական տվյալների, դրանց էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային եղանակով մշակելու համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեխնիկական միջոցների ամբողջություն.
անձնական տվյալների ապանձնավորում` գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չէ որոշել տվյալների պատկանելությունը կոնկրետ տվյալների սուբյեկտին.
անձնական տվյալների ոչնչացում` գործողություն, որի արդյունքում հնարավոր չէ վերականգնել տեղեկատվական համակարգում առկա անձնական տվյալների բովանդակությունը.
անձնական կյանքի տվյալներ՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ.
կենսաչափական անձնական տվյալներ` անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ.
հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ` անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ.
հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ.
երրորդ անձ՝ ցանկացած անձ, մարմին, հիմնարկ կամ կազմակերպություն, որը չի հանդիսանում տվյալների սուբյեկտ, անձնական տվյալների մշակող կամ լիազորված անձ, և որի իրավունքները կամ օրինական շահերը շոշափվում կամ կարող են շոշափվել անձնական տվյալները մշակելու արդյունքում:
4․ Գրենական Էյ Էմ ԱՊԸ-ի կողմից անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական անձնական տվյալներ և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ չեն մշակվում։
5․ Գրենական Էյ Էմ ԱՊԸ-ն տվյալները մշակելու ժամանակ առաջնորդվում է օրենքի պահանջներին համապատասխան։ Անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով: Անձնական տվյալները մշակվում այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: Եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով, ապա անձնական տվյալներն ապանձնավորվում են:
6․ Գրենական Էյ Էմ ԱՊԸ-ի կողմից մշակվող տվյալներն են՝ հաճախորդի ազգանունը, անունը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (e-mail), առաքման/բնակության հասցեն,
IP հասցեն, տեղեկատվություն դիտարկիչի մասին, այցելած էջերը և դիտած ապրանքները, պատվերի գրանցման և վճարման նույնականացման համար անհրաժեշտ տվյալները։
7. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:
8. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, մշակողից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:
9. Տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա: Հարցումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
10․ Գրենական Էյ Էմ ԱՊԸ-ն տվյալները մշակելու ընթացքում կիրառում է միջոցներ՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար:
11․ Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել բացառապես միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ: