1. Գրենական Էյ Էմ կայքում ձեռք բերված ապրանքները առաքվում են ՀՀ ողջ տարածքում, Արցախ և արտասահման։

2. Առանձին ապրանքատեսակների համար կարող են սահմանվել առաքման սահմանափակումներ, որոնք ցուցադրվում են ապրանքի էջում, ինչպես նաև պատվերի ձևակերպման էջերում։

3. Նույն ապրանքի համար կարող է առաջարկվել առաքման տարբեր ձևեր և տարբերակներ, որոնք կարող են տարբերվել ինչպես առաքման ժամկետների, այնպես էլ սակագնի առումով։

4. Անվճար առաքման ծառայություն կարող է առաջարկվել ինչպես որոշակի գնի, այնպես էլ տարբեր ակցիաների շրջանակներում։ Պատվերի ձևակերպման էջում ցուցադրվում են առաքման բոլոր տարբերակները։

5. Փոստային օպերատորի միջոցով առաքման դեպքում առաքման կետը սահմանվում է փոստային օպերատորի կողմից։ Եթե փոստային օպերատորը պահանջի անձամբ ներկայանալ փոստային բաժանմունք և ստանալ առաքանին, դա չի կարող դիտվել որպես ծառայության ոչ պատշաճ մատուցում։

6. Ապրանքների ետվերադարձը և գնումների փոխհատուցումը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։

7. Ապրանքների ետվերադարձի դեպքում առաքման և փոստային ծախսերը չեն փոխհատուցվում։

8. Առաքման փաստը հաստատվում է առաքման թերթիկը ստորագրությամբ, իսկ փոստային օպերատորի միջոցով առաքման դեպքում` փոստային համապատասխան ձևթղթերում կատարված գրառումներով և ստորագրությամբ։

9. Grenakan.AM կայքում բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով։ Վճարումները կատարվում են բացառապես ՀՀ դրամով։

10. Կայքում ներկայացված ծառայությունները մատուցվում են Գրենական Էյ Էմ ՍՊԸ կողմից, որը հանդես է գալիս որպես վճարումներ ստացող 

11. Վճարումը կարող է իրականացվել․
- Կանխիկ՝ առաքման ժամանակ
- Բանկային փոխանցումով՝ Գրենական Էյ Էմ ՍՊԸ բանկային հաշվեհամարին։ Առաքումը կատարվում նախապես կամ վճարումից հետո
- ArCa, Visa, MasterCard և այլ վճարային քարտերով
- PayPal և այլ առցանց վճարային համակարգերով
- TelCell, EasyPay վճարային տերմինալներով

12. Քարտային, առցանց և տերմինալներով վճարումների ժամանակ հաճախորդը տվյալները մուտքագրում է համապատասխան հարթակներում, որոնք գործում են Կայքից առանձին և անկախ։ Նման համակարգերում Ձեր մուտքագրած քարտային տվյալները Կայքը չի ստանում և չի պահպանում։